Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարտն ավարտվել է մեծ սկանդալով

Մարտն ավարտվել է մեծ սկանդալով
13.11.2018 | 02:38

Մոսկվայում կայացած մարտեր առանց կանոնների ACB 90 մրցաշարում մեծ սկանդալով է ավարտվել ամերիկացի Գեորգի Կարախանյանի և ռուսաստանցի Թիմուր Նագիբինի մարտը:
Դրվագներից մեկում, երբ հայազգի մարզիկը պառկած վիճակում խոսելիս է եղել մրցավարի հետ, մրցակիցն անսպասելի հարված է հասցրել նրա դեմքին: Գեորգի Կարախանյանը հրաժարվել է մրցամարտը շարունակելուց: Արդյունքում մրցավարները որակազրկել են Թիմուր Նագիբինին և հաղթանակը շնորհել են ԱՄՆ-ում բնակվող հայազգի մարզիկին:
Մրցամարտին ներկա գտնվող հայ երկրպագուները մարտից հետո փորձել են բացատրություն պահանջել ոչ սպորտային արարք թույլ տված ռուսաստանցուց, ինչի արդյունքում քաշքշուկ է սկսվել: Վիճաբանող կողմերին փորձել են բաժանել հատուկջոկատայինները, սակայն, ինչպես նշում է «Սպորտ Էքսպրես» թերթի թղթակիցը, տրիբունայի խորքերում և միջանցքներում կողմերը շարունակել են պարզել հարաբերությունները:


Նշենք, որ «Հայկական առաջին ճակատ» ֆաների խումբը՝ ՖԱՖ-ը, այսօր այսպիսի հայտարարություն է տարածել՝ կապված այդ միջադեպի հետ. «Երեկ Մոսկվայում կայացել է ACB Promotion մարտեր առանց կանոնների մրցաշարը, որի ընթացքում հանդես են եկել 2 հայազգի մարտիկներ՝ Գեորգի Կարախանյանը և Էդուարդ Վարդանյանը։ Հայ համայնքի կողմից կազմակերպվել էր բավականին ուժեղ աջակցություն։ Հայ երկրպագուների շարքում էին մոսկվայաբնակ ՖԱՖ-ականները։ Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական ֆանատական սեկտորում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի բազմաթիվ դրոշներ։ Այդ փաստը առիթ է հանդիսացել ադրբեջանական սեկտորի հարձակման համար։ Նրանց կողմից փորձ է կատարվել խլել հայկական 2 պետությունների դրոշները։ Ձեռնամարտն ավարտվել է ազերիների խայտառակ պարտությամբ և փախուստով»։
Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ը Ադրբեջանի պետական դրոշի տոնն է, ինչի առիթով մեր արևելյան հարևանները ստացել են բազմաթիվ «շնորհավորանքներ», որոնց ի պատասխան հայկական սեկտորում թողել են սեփական պետության դրոշը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ